Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջաններում կազմակերպվող քաղաքացիների հերթական ընդունելությանը մասնակցել են քաղաքապետի տեղակալները, Երևանի գլխավոր ճարտարապետը, աշխատակազմի քարտուղարի տեղակալները, քաղաքապետի խորհրդականներն ու վարչությունների պետերը:
Բարձրացված հարցերի զգալի մասին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Իսկ քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի դեպքում՝ բնակիչներին ուղղորդվել է համապատասխան իրավասու կառույցներ: Նշենք, որ քաղաքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների` վարչական շրջաններում կազմակերպվող ընդունելություններին մասնակցությունը շարունակական է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն