Նաիրի Հունանյանը խցակիցներ չունի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանը խցակիցներ չունի։ Նա, իր դիմումի համաձայն, պահվում է առանձին խցում։ Նրան ոչ մի լրագրող չի այցելել՝ մեզ հայտնեց քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։ Իսկ ճի՞շտ է արդյոք, որ Նաիրի Հունանյանը հոգեկան շեղումներ եւ առողջական խնդիրներ ունի։

«Առողջական վիճակը բավարար է»,- պատասխանեց նա։ Հիշեցնենք, որ 2 տարի առաջ Հունանյանին ԱԱԾ-ում գտնվող կալանավայրից՝ «Երեւան-Կենտրոնից», ուղիղ աղիքը շրջապատող բջջանքի վնասման խնդիրներով տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» եւ վիրահատել: Նաիրի եւ Կարեն Հունանյանների միակ այցելուն հայրն էր՝ 1937թ. ծնված Հրաչիկ Հունանյանը, որը մահացել է 2012-ին, մայրն էլ տարիներ առաջ ջրահեղձ է եղել Եվպատորիայում: Նրանց փոքր եղբայրը՝ Արմեն Հունանյանը, ապրում է Եվպատորիայում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս