Ո՞ր ԲՀԿ-ականները կվերադառնան Ծառուկյանի վերադարձի դեպքում. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «ԲՀԿ-ի նախկին ղեկավար  Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ չի բացառում, որ նորից կվերադառնա քաղաքականություն, կբացի պատմության այդ էջը: «Իրավունքը» ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներից հետաքրքրվեց՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի դեպքում նորից կանդամակցե՞ն ԲՀԿ-ին:

Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԲՀԿ-ից ու քաղաքական դաշտից 2015-ին՝ իշխանության պահանջով: Նրա հեռանալուց հետո ԲՀԿ-ն լքեցին գործարարներից շատերը:

Նախկին ԲՀԿ-ական, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ ցանկություն չունի անդամագրվելու ոչ մի կուսակցության:

ԲՀԿ-ից դուրս եկած Բազմասեր Առաքելյանը էլ հրաժարվեց պատասխանել քաղաքական եւ «պրովոկացիոն» հարցերի:

Արագած Ախոյանն էլ ասաց, որ Ծառուկյանն է իր համար փակել քաղաքական էջը, նա էլ կբացի: «Կլինեմ ԲՀԿ-ում, թե ոչ, քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի: Հիմա դրա մասին չեմ մտածել»,-ասաց Ախոյանը:

Քաղաքական ո՞ր թեւում կգործի Գագիկ Ծառուկյանը: Հարցին ի պատասխան՝ Ախոյանն ասաց. «Կարծում եմ՝ կենտրոնամետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս