Գերադասելի եմ համարում հրապարակային արձագանքների բացակայությունը. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտրարեց, որ Հայաստանում միասնական ընդդիմադիր բևեռ ձևավորելու անհրաժեշտություն կա:

Նա, պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ իրենց հայտարարությունից հետո բուռն արձագանքի չի սպասել. «Նման հարցերը հրապարակային արձագանքներով չեն լուծում, և գերադասելի եմ համարում հրապարակային արձագանքների բացակայությունը: Նման բևեռի ստեղծումը հայտարարություններով չի սկսում, այլ՝ բանակցություններով»:

Լրագրողները Լևոն Զուրաբյանից հարցրին նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձից, թե արդյոք մտահոգություն չունի, որ ընդդիմադիր էլեկտորատի ձայները կխլվեն, Զուրաբյանը պատասխանեց. «Եթե մտահոգությունը դա է, մենք մեր ուժերի վրա վստահ ենք: Չեմ ցանկանում շահարկումներով զբաղվել չկայացած փաստերի վրա: Կհասկանանք՝ ինչ քաղաքական ուժեր են մտել պայքարի մեջ, կձևավորվեն դաշինքներ, այդ ժամանակ դիմեք, կվերլուծեմ»:




Լրահոս