Ինչպես կարող է սովորական ասպիրինը վերացնել թեփն ու բուժել մաշկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սովորական ասպիրինը կարող է այլ կիրառություն ունենալ, որոնց մասին շատերը չգիտեն: Այս դեղամիջոցը կազմված է քիմիական նյութերից, որոնք կարող են օգնել տարբեր իրավիճակներում, ցավազրկումից բացի:

Ասպրինի օգտագործման մի քանի միջոցներ.

Թեփի դեմ պայքար

Կարող եք կիրառել այն, որպեսզի կանխեք թեփի առաջացումը, քանի որ դրա մեջ պարունակվում է սալիցիլաթթու, քիմիական նյութ, որը կարող է ավելի անել: Բժիշկների պնդմամբ՝ շամպույնի հետ ասպիրինի օգտագործումը նվազեցնում է գլխամաշկի բորբոքումը, ինչը հանգեցնում է թեփի առաջացմանը: 2-3 ասպիրնի հաբ առանձնացրեք, լցրեք շամպույնի մեջ և մերսեք գլխամաշկը: Կիրառելուց առաջ խառնուրդը թողեք 5 րոպե, որպեսզի գործի:

Այգեգործություն

Սալիցիլաթթվի պարունակության շնորհիվ՝ ասպիրինը կարող է կանխել էթիլենի և բորբոսի առաջացումը: Սրանք այգու ծաղիկների թոշնածության գլխավոր պատճառն են: Անհրաժեշտ է ջրի մեջ խառնել ասպիրինի հաբը, ապա դրանով ջրել ծաղիկները:

Մաշկի բուժում

Ասպիրինը կարող է վերացնել մաշկի մեռած բջիջները: Այն պայքարում է ակնեի և պսորիազի դեմ, քանի որ կարող է մաքրել ծակոտիներն ու նվազեցնել մաշկի կարմրությունն ու բորբոքումը: Մեկ քառորդ բաժակ ջրի մեջ ավելացրեք 5 մանրացված հաբ և մեկ թեյի գդալ մեղր: Խառնուրդը քսեք մաշկի վրա և թողեք 10 րոպե, որից հետո լվացեք մաշկը:

Հագուստի վրայի հետքեր

Ասպիրինը կվերացնի նաև հագուստի վրայի հետքերը: Լցրեք հետքի վրա և թողեք մի քանի րոպե, ապա սովորականի պես լվացեք հագուստը:




Լրահոս