«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ կառավարությունում սկսված կրճատումների և կադրային փոփոխությունների հողի վրա նորեկների և հնաբնակների միջև կոնֆլիկտ է առաջացել։ Մի շարք գերատեսչություններում նորանշանակ ղեկավարները ցանկանում են իրենց մարդկանց բերել աշխատակազմ, համաձայնեցնում են դա վարչապետի հետ, սակայն վերջին պահին նախագահականից միջամտում են և «ստոպ» տալիս կադրային փոփոխությանը։
Կա հին, փորձառու պաշտոնյաների մի խումբ, որոնք ոչ միայն երկար են աշխատել, այլև մեծ դեր են խաղացել տվյալ հիմնարկի, ոլորտի, օրենսդրության կայացման գործում, գիտեն բոլոր նրբությունները և առաջիկայում էլ պետք կգան իշխանություններին, հետևաբար՝ նախարարները կարող են փոխվել, բայց նրանք՝ ոչ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։