«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը օրերս հայտարարեց, որ իրենք օրենսդրական նախագիծ են պատրաստում, որի ընդունվելու դեպքում պետական պաշտոնյաներին կարգելվի ԲՈՒՀ-երի խորհրդի նախագահ լինել: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչպես է վերաբերվում այդ նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ ԵՊՀ խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է: «Նախաձեռնությանը մոտենում եմ միանգամայն հանգիստ, եթե կա բացառություն, որը մեզ անհրաժեշտ է, եթե երկրի նախագահին չվերաբերի, որովհետեւ մեր հոգաբարձուների խորհրդի նախագահը երկրի նախագահն է, դա առանձնահատուկ կարգավիճակ է»,- պատասխանեց Սիմոնյանը:
Բայց երբ նրանից հետաքրքրվեցինք, թե այսինքն՝ ինքը դե՞մ է, նա ավելի հիշեց, որ ինքը չի կարող դեմ լինել: «Ես դեմ արտահայտելու ինչ բան ունեմ, ինչ իրավասություն ունեմ, եթե կառավարությունը այդպիսի որոշում ընդունի, դա իմ ֆունկցիաների մեջ չի մտնում, ես արտահայտում եմ իմ կարծիքը»,- պատասխանեց Սիմոնյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: