«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եկող տարվա գարնանը Հայաստանում իսկական ընտրական բում է սպասվում: Փաստորեն նոր` փոփոխված Սահմանադրությամբ քաղաքական մեծ նշանակություն ունեցող եւ մեծ տարածք ընդգրկող ընտրությունները չորսն են. խորհրդարանական, Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրությունները: Վերջին երկուսը արդեն տեղի են ունեցել, իսկ մյուս երկուսը` խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունները, պետք է տեղի ունենան եկող տարի գարնանը:
Ավելին՝ երբ «Ժողովուրդ» օրաթերթը օրենսդրության պահանջները եւ ընտրությունների ժամկետները համադրեց, ստացվեց, որ խորհրդարանական ընտրությունները դեռ չվերջացած սկսվելու են Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական գործընթացները, մասնավորապես թեկնածուների առաջադրումը: Արդյունքում, հատկապես Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության խնդիրն ընդդիմադիր քաղաքական ուժերի համար բավական բարդ լուծելի է լինելու: Իսկ թե որ քաղաքական ուժերը կկարողանա այդ վիճակից պատվով դուրս գալ, ցույց կտա ժամանակը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: