3D-տպիչի օգնությամբ մարդկային օրգանների ստեղծումը բժշկության մեջ նոր հնարավորություններ է բացում:
Եվ կարելի է ասել, որ դոնորի կարիք ունեցող մարդիկ ստիպված չեն լինի ամիսներով, շատ ժամանակ տարիներով սպասել սրտի, թոքերի և կարևոր այլ օրգանների փոխպատվաստմանը:
Այս տարի մասնագետների մի խմբին հաջողվել է փոխպատվաստել տպագրված հյուսվածքն ու կենդանու օրգանները, մյուս խումբը նոր ծնոտ է տպագրել հիվանդի համար, ով քաղցկեղ է տարել:
Հարվարդի թիմն առաջին անգամ 3D-տպիչի վրա ստեղծել է աշխարհում առաջին սիրտը: Նման մեթոդը թույլ կտա հրաժարվել փորձարկման համար կենդանիների օգտագործման պրակտիկայից: