Խոյ. Այսօր ամենահարմար պահն է լուրջ գործեր ձեռնարկելու համար, սակայն հակառակի պես` ձեզ մոտ հիանալի են ստացվում միայն ընթացիկ հարցերի լուծումը և ձեր սովորական պրոֆեսիոնալ պարտավորությունները կատարելը: Չարժե հույս կապել կարևոր գործնական բանակցություններում լուրջ առաջընթացի հետ, սակայն կարելի է աշխատակիցների և դաշնակիցների հետ քննարկել ընդհանուր գործերը, պայմանավորվել, թե ինչպես է պետք գործել:
Այսօր կարելի է տան համար համակրելի մանրուքներ գնել, դրանք ոչ միայն կզարդարեն տունը, այլև` հաջողություն կբերեն: Երեկոյան արժե թատրոն կամ համերգ այցելել:
Ցուլ. Օրը շատ հագեցած կլինի, և ձեզ կսպասեն բազմաթիվ կարևոր գործեր: Նոր խնդիրներ են ծագում, որոնց լուծման համար պետք կլինի գլուխ կոտրել: Կարելի է հույսը դնել ղեկավարության աջակցության վրա, սակայն պատրաստ եղեք այն բանին, որ ամենաբարդ ու տհաճ աշխատանքը դուք ստիպված եք լինելու ինքնուրույն անել: Ազատ ժամանակ շատ քիչ կլինի, սակայն դուք կկարողանաք միաժամանակ մի քանի գործ անել, ինչպես օրինակ`զբաղվել ֆիթնեսով հեռուստահաղորդում դիտելիս:
Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի չի ընկնում կայունությամբ, սակայն դուք ձգտում եք տրտմության մեջ չընկնել: Ձեր տրամադրությունը բարձրացնելու միջոցների մեջ ընտրություն անելիս եղեք լիակատար ազատ:
Երկվորյակներ. Օրը ձեր առջև կբացի հետաքրքիր պրոֆեսիոնալ հեռանկարներ: Հնարավոր է, որ ստանաք այնպիսի առաջարկներ, որոնք ընդունելով դուք էապես կբարելավվեք ձեր ֆինանսական վիճակը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կորոշեն փոխել աշխատանքը, և այդ որոշումն իրեն կարդարացնի: Քանի որ այսօր ձեզ դիմավորելու են ըստ հագուստի, կարևոր գործնական հանդիպման գնալիս ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին:
Անձնական հարաբերությունների տեսանկյունից սա ամենաբարենպաստ օրը չէ: Ցանկալի չէ նոր ծանոթություններ հաստատել, քանի որ դուք այսօր կարող եք մերձենալ այնպիսի մարդու հետ, ումից ոչ մի լավ բան սպասել պետք չէ:
Խեցգետին. Այսօր դուք շատ բան ունեք անելու և չի բացառված, որ մինչև ուշ երեկո մնաք աշխատավայրում: Ղեկավարության հետ լեզու գտնելը շատ լավ է ստացվում, շանս կա նաև ազդեցիկ մարդկանց մեջ հովանավորներ գտնել: Չի բացառված սիրախաղ աշխատավայրում, և անգամ` իսկական ծառայողական սիրավեպի սկիզբ: Դրական էմոցիաները երաշխավորված են:
Բարձր է կենսական ներուժը, կարելի է չվախենալ ինքնազգացողության վատթարացումից: Ձեզ միայն պետք է ձեր եռանդն ուղղել խաղաղ հունով, այնպես որ գտեք ժամանակ` ակտիվ հանգստով և սպորտով զբաղվելու համար:
Առյուծ. Սա աշխատանքի համար ամենահարմար օրը չէ` հեշտ չի լինելու կենտրոնանալը, և ինչ-որ կարևոր բան տեսադաշտից բաց թողնելու վտանգ կա: Դուք մեծ հաճույք եք ստանում ոչ պաշտոնական շփումներից, այնպես որ ավելի նպատակահարմար է օրն անցկացնել ընկերների հետ հանդիպումներում, հաճելի միջավայրում հանգստի մեջ: Կարելի է հիանալի ժամանակ անցկացնել սիրելի մարդու հետ, որոշ փորձարարություններ անել, դուրս գալ առօրեականի շրջանակներից:
Աճում է ամեն տեսակի արտասովոր և օրիգինալ բաների նկատմամբ հետաքրքրությունը: Կարելի է ժամանակակից արվեստի ցուցահանդես այցելել կամ շրջել խանութներով:
Կույս. Դուք այսօր շատ և բեղմնավոր եք աշխատում, և պրոֆեսիոնալ հաջողության հավանականությունը բավական մեծ է: Միշտ չէ, որ հաջողվում է լեզու գտնել աշխատակիցների հետ, սակայն դուք վստահ եք ձեր ուժերի մեջ և մի շարք խնդիրներ լուծում եք ինքնուրույն: Վատ օր չէ նոր գործեր սկսելու համար: Նախկինում ծագած ոչ բոլոր հարցերին է հնարավոր լինում պատասխաններ գտնել, սակայն դա ձեզ առանձնապես չի մտահոգում:
Օրը հարմար է անձնական կյանքում ինչ-որ բան փոխելու համար, սակայն մինչև սկսել գործելը, դուք պետք է հասկանաք, թե իրականում ինչ եք ցանկանում: Կարելի է աշխարհիկ միջոցառումների այցելել, որտեղ ձեզ անպայման կնկատեն ձեր վառ հանդերձանքի շնորհիվ:
Կշեռք. Այսօր դուք ստիպված կլինեք բարդ ընտրություն անել` ընդունել ոչ պարզ որոշում: Պետք է գործել հետևողականորեն, սակայն ձեզ համար դժվար է կենտրոնանալը, դուք անվերջ ինչ-որ բան ձեզ տեսադաշտից բաց եք թողնում, բազմաթիվ սկսած գործեր չեք հասցնում ավարտին: Նոր ծանոթների հետ լեզու գտնելն այնքան էլ հեշտ չի ստացվում:
Ուրիշների թերությունները միանգամից նկատելի են դառնում ձեզ, և բանը նրանում չէ, որ շրջապատի մարդիկ են վատը դարձել, այլ` որ էմոցիոնալ ֆոնն է անբարենպաստ: Նման օրերին ամենից լավը կենցաղային հարցեր լուծելն է, կահույք գնելը կամ` ինտերիերը թարմացնելը:
Կարիճ. Դուք մեծ հաջողությունների եք հասնում աշխատանքում չնայած, կարծես թե, դրա համար հատուկ ոչ մի բան չեք անում: Հեշտությամբ հասնելով մարդկանց հետ փոխհասկացվածության, դուք նոր դաշնակիցներ եք գտնում, և դրանց թվում կարող են լինել նաև նրանք, ովքեր վերջին ժամանակներում աջակցում էին ձեր հակառակորդներին: Ձեր հմայքը սահմաններ չունի, և այսօր դուք հաստատ կկարողանաք հետաքրքրել և անգամ գայթակղել նրան, ում հանդեպ անտարբեր չեք:
Հնարավոր է դրամական միջոցների ստացում, այդ թվում և` անսպասելի աղբյուրից: Կարելի է խոշոր գնումներ անել: Օրը նաև հարմար է արձակուրդին պատրաստվելու և հանգստի համար անհրաժեշտ իրեր գնելու համար:
Աղեղնավոր. Այսօր հնարավոր են պրոֆեսիոնալ բնույթի խնդիրներ, մանր, սակայն ցավալի թյուրիմածություններ, որոնք ձեզ խանգարում են ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Չնայած որ կարողանում եք աշխատակիցների հետ ընդհանուր հայտարարի գալ, այնուամենայնիվ դժվարություններ են ծագում ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ շփումներում, ինչի արդյունքում արդիական հարցերը մնում են անպատասխան:
Բարենպաստ օր է կոնֆերանսներին և սեմինարներին մասնակցելու համար, կարելի է և քննարկել գործնական հարցեր ոչ պաշտոնական միջավայրում: Այդտեղ է, որ դուք կարող եք լավագույնս ինքնադրսևորվել:
Այծեղջյուր. Բարենպաստ օր է, որը ձեր առջև բացում է նոր հնարավորություններ: Ոչ միայն պետք է, այլև կարելի է ձեռնամուխ լինել նոր գործերի, քանի որ այժմ դուք հասկանում եք, թե ինչն է ձեզ համար իրականում հետաքրքիր, ճիշտ եք գնահատում նոր նախագծերի հեռանկարները, արագորեն ընդունում եք ճիշտ որոշումներ:
Կարելի է խախտել ավանդույթները, նահանջել համընդհանուր կանոններից, ինքներդ ձեզ թույլ տաք մի ինչ-որ իրոք անսովոր բան:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է մտերիմների հետ շփվելու, ընկերական երեկույթների և ուղղակի ընտանիքի շրջապատում հանգստանալու համար:
Ջրհոս. Այսօր դուք անսովոր արարքներ եք թույլ տալիս, և ի զարմանս շրջապատի, հաջողության հասնում այնտեղ, որտեղ ուրիշները կմատնվեին ձախողման: Օրը հարմար է երկարաժամկետ պլանավորման, բիզնես-գաղափարներ և դրանց պայմանները քննարկելու համար: Այն ամենին, ինչով զբաղվում եք, դուք մոտենում եք ստեղծագործաբար, և մեծապես դրանով են պայմանավորված գերազանց արդյունքները:
Աշխատանքով դուք չեք սահմանափակվում, փոխում եք իմիջը, սիրով փորձարարություններ եք անում նորաձևության միտումների հետ: Օրը բավական հարմար է ձեռագործությամբ զբաղվելու համար` դուք շանս ունեք սեփական ձեռքերով հիանալի բաներ պատրաստելու:
Ձկներ. Ձեզ բնորոշ զգուշավորությունն այսօր դավաճանում է` դուք սովորականից ավելի հաճախ եք չմտածված քայլերի գնում, թույլ տալիս անպատեհ արտահայտություններ: Նշանի ներկայացուցիչների որոշ մասը վիճում են գործընկերների և ազդեցիկ հովանավորների հետ, մյուս մասն էլ` դատարկ բաների վրա ծախսում ահռելի գումարներ, կամ որպես բողոքի նշան` բացահայտ հիմար բաներ անում:
Մտերիմները փորձում են ձեզ աջակցել, հաճելի անակնկալներ անում, օգնում են դրական տրամադրվածություն ձեռք բերել: Այդ ամենը չի կարող իր դրական հետևանքները չունենալ, և երեկոյան դուք դա անպայման կզգաք: