Մսով և կարտոֆիլով աղցան պատրաստելու համար ամենահեշտ եղանակը:
Բաղադրությունը
500 գր. եփված տավարի աղացած միս,
500 գր. կարտոֆիլ,
200 գր. պանիր,
350 գր լոլիկ,
150 գր. սոխ,
50 գր. կարագ,
ձեթ, աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակները
Կարտոֆիլը մաքրել և դնել, որ խաշվի: Լոլիկը կտրատել խորանարդիկներով, սոխը մանրացնել, տապակել ձեթով, ավելացնել լոլիկը և թողնել կրակին 3-5 րոպե: Այս ամենին ավելացնել տավարի աղացած միսը, աղ ու պղեղ անել, և թողնել այնքան, մինչև կարմրի: Կարտոֆիլից պյուրե պատրաստել, իսկ պանիրը քերիչով անցկացնել: Թավայի մեջ լցնել մսից պատրաստված խառնուրդը, այնուհետև կարտոֆիլը, իսկ վերջում պանիրը շաղ տալ վրան: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, 20-30 րոպե: