101 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս մասին հայտնել են Սկլիֆոսովկու անվան հիվանդանոցում:
«Նա մահացել է այսօր առավոտյան ժամը 9.00-ին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Երկու օր առաջ Զելդինի կինը հերքել էր դերասանի հոսպիտալացման մասին լուրերը:
Նրա խոսքով՝ դերասանի վիճակը կայուն է եղել:
2015թ. փետրվարի 10-ին Զելդինը 101 տարեկան դարձավ: