Վերին Լարսի անցակետում ձերբակալված ռուսները փորձել են մեկնել Սիրիա և միանալ իսլամիստներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-վրացական սահմանին ձերբակալվել է Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի 3 բնակիչ, ովքեր փորձել են մեկնել Սիրիա և միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Հյուսիսայի Օսիայի ԱԴԾ սահմանային վարչությանը:

Գերատեսչության տեղեկություններով՝ բոլոր ձերբակալվածները Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի բնակիչներ են, իսլամիստների հետ նրանք ծանոթացել են համացանցով:

Համատեղ գործողությունների արդյունքում՝ ԱԴԾ աշխատակիցներն ու ՆԳՆ ստորաբաժանումները ձերբակալել են երիտասարդներին Վերին Լարսի անցակետում: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին, 208-րդ հոդվածի 2-րդ հոդվածներով (արտերկրում զինված կոնֆլիկտին մասնակցելու նախապատրաստում) : Ձերբակալվածներն ընդունել են իրենց մեղք, նշվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս