Գազի էժանացումից հետո էլեկտրաէներգիայի գինը ևս առաջիկայում կնվազի, տնտեսագետ Արտակ Մանուկյանը փաստում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի նվազումը միևնույնն է տեղի կունենար անկախ գազի գնի փոփոխությունից. «Գազի գնի նվազեցումը էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման մեջ ամենաքիչ տեսակարար կշիռն ունի: Մեր էլեկտրաէներգիան ապահովում են ատոմակայանը, հէկ-երը և ջէկ-երը: Գազի կոմպոնենտն այստեղ շատ ավելի նվազ ազդեցություն ունի, քան ջրառատ տարիները: Նույնիսկ եթե գազի գինը մնար անփոփոխ, միևնույնն է փետրվարին էլեկտրաէներգիայի գինը պետք է նվազեր»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան, Նարեկ Սարգսյան