Շանթ Հարությունյանի որդու` Շահենի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Անոնիմուսների երթ»: Երթի մասնակիցները դիմակներով կշրջեն Երևանով` իշխանությունների ուշադրությունը քաղբանտարկյալների խնդրի վրա դարձնելու համար:
Հիշեցնենք, որ 2013 թվականի այս օրը Շանթ Հարությունյանը նման երթ անցկացրեց, որի արդյունքում էլ մինչ օրս կալանքի տակ է: