«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության պետական գույքի կառավարման վարչությունը վաճառում է ՀՀ նախագահի աշխատակազմի գույքը: Մասնավորապես, աճուրդի է հանվել 2007-2010 թվականների արտադրության թվով 5 համակարգիչ, որոնց մեկնարկային գինը սկսում է 7500 դրամից:
Նաեւ՝ թվով 8 հատ մոնիտոր, 2004-2007 թվականների արտադրության 15-18 հազար դրամ մեկնարկային արժեք ունեցող 4 հատ պատճենահանման մեքենա, 2002-2010 թվականների արտադրության 7 հատ օդորակիչ, 2007 թ. արտադրության, 5000 դրամ արժեքով երկու թվային ֆոտոխցիկ, 1996 թ. արտադրության 7000 դրամ մեկնարկային գնով երկու հատ միկրոֆոն ամբիոնով:
Ի դեպ, նախագահի աշխատակազմի էլեկտրական տեխնիկայի աճուրդը կայանալու է նոյեմբերի 9-ին եւ նոյեմբերի 24-ին, երբ մեկնարկային գները եւս կնվազեն: