Որքան հարկ են վճարել գարեջուր արտադրող ընկերությունները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Երեւան գարեջուր» ընկերությունն այս տարվա 9 ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 48-րդ տեղը: Նշված ժամանակահատվածում այս ընկերությունը ՀՀ պետբյուջե վճարել է 1 մլրդ 758 մլն 970 հազար 100 դրամի չափով հարկ: Այս տարվա 2-րդ եռամսյակում «Երեւանի գարեջուր» ընկերությունը պետբյուջե վճարել է 879 մլն 848 հազար դրամի հարկ եւ հայտնվել 1000 խոշոր հարկատուների ցանկի 64-րդ հորիզոնականում:

Նշենք, որ «Երեւանի գարեջուր» ընկերության հիմնադիրն է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Սակայն պատգամավորին պատկանող ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 136 մլն 947 հազար 500 դրամի չափով նվազեցրել է հարկային վճարումները:

Նույնն է նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրի գարեջուր» ընկերության դեպքում, քանի որ այս տարվա երրորդ եռամսյակում, երկրորդ եռամսյակի համեմատ ավելացրել է հարկային վճարումները, իսկ անցած տարվա 3-րդ եռամսյակի համեմատ նվազեցրել է: Այսպես՝ ընկերությունը այս տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջե կատարել է 1 մլրդ 150 մլն 913 հազար դրամի չափով հարկային վճարում եւ զբաղեցրել 77-րդ տեղը: Երկրորդ եռամսյակում ընկերությունը վճարել է 570 մլն 34 հազար 800 դրամ հարկ՝ զբաղեցնելով 108-րդ տեղը: Իսկ անցած տարվա 3-րդ եռամսյակում վճարել է 1 մլրդ 159 մլն 513 հազար 400 դրամ հարկ, որը այս տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8 մլն 600 հազար 400 դրամով ավել է: Իսկ, ահա, «Կոտայքի գարեջրի գործարան»-ը այս տարվա 9 ամիսներին հազար խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 808-րդ տեղը, իսկ պետբյուջե կատարել է 94 մլն 442 հազար 900 դրամի հարկային վճարում:

Մանրամասները`  տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս