Բրյուսովի համալսարանը կուտակած վարկեր ունի՞, թե՞ ոչ. պարզաբանում է պրոռեկտորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ին  «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը 2012-2015 թվականների ընթացքում «Արդշինինվեստբանկ», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ների հետ կնքել է 5 վարկային պայմանագրեր:

Առաջին երեք վարկերը համալսարանին տրամադրվել են ընթացիկ ծախսերի իրականացման եւ շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով, իսկ վերջին երկուսը՝ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարների հետ կապված ծախսերի իրականացման համար: Ուշագրավն այն է, որ ձեւակերպված վարկերի մարումները դեռ չիրականացված՝ ներգրավվել են հաջորդ վարկերը, եւ կատարվել են նախորդ վարկերի տոկոսների մարումներ՝ ընդհանուր 1 մլն 421 հազար 600 ԱՄՆ դոլարի չափով:

ArmLur.am-ը զրուցել էր նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոյանի հետ, ով հավաստիացրել էր, որ մայր բուհը ոչ մի տեսակի պարտք չունի:

Այս առնչությամբ  ArmLur.am-ը խոսեց նաև ԵՊԼՀ  սոցիալական զարգացման և ուսանողների հետ տարվող աշխատնքների գծով պրոռեկտոր Ցոլակ Հակոբյանի հետ` հասկանալու համար, թե արդյոք բուհը կուտակած վարկեր ունի, թե ոչ:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց բուհը ոչ մի վարկ և նմանատիպ խնդիր չունի:

«Հարյուր տոկոս  նման ֆինանասական խնդիրներ չունենք: Մի քանի տարի առաջ կար թեթևակի խնդիրներ, բայց արդեն կարգավորվել ու դուրս ենք եկել, որևիցե խնդիր չունենք հիմա»,-հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս