Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել Է, թե որոշում Է ընդունել պաշտոնաթող լինել այն բանի կապակցությամբ, որ իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ:
«Ստեղծված իրավիճակում ես որոշեցի պաշտոնաթող լինել եւ պայքարի նոր փուլ սկսել», ասել Է Սահակաշվիլին Օդեսայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությանը, երկրում ծաղկում Է կոռուպցիան, եւ «ինչպես որ թալանում Էին, այդպես Էլ թալանում են»: Նա նշել Է, որ իր համար «վերջին կաթիլն» Է դարձել պաշտոնյաների եկամուտների վերաբերյալ Էլեկտրոնային հայտարարագրերի հրապարակումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: