Եթե Ոսկե գնդակը հանձնվում է լավագույնին, ապա Մեսսին պետք է 2009 թ.-ից ի վեր ստանա այն. Պիկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հիացել է Իսպանիայի առաջնությունում «Սևիլիայի» հետ խաղում թիմակից Լիոնել Մեսսիի գործողություններից.

«Եթե Ոսկե գնդակը հանձնվում է լավագույն ֆուտբոլիստին, ապա այն 2009 թվականից ի վեր պետք է տրվի Մեսսիին: Նա այլ մակարդակի է»,- անդալուզական թիմի հետ խաղից հետո թվիթերյան էջում գրել է իսպանացին:

Լիոնել Մեսսին Ոսկե գնդակը ստացել է 2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականներին: Այդ ընթացքում 3 անգամ մրցանակը շնորհվել է Կրիշտիանու Ռոնալդուին:




Լրահոս