Գրող, հրապարակախոս Հարություն Հարությունյանը սոցցանցի իր էջում գրում է. «Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից ստացել եմ առաջարկ ստանձնել Հանրային Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի կառավարումը: Չեմ մերժել առաջարկը:
Ավելին, ընդունելով այն, ուզում եմ տեղեկացնել, որ «առաջին լրատվականը» (խնդրում եմ չշփոթել 1in.am-ի հետ) առաջիկայում կունենա նոր ղեկավար: Հ.Գ. խնդրում եմ չշնորհավորել»:
Նշենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի տնօրեն Գևորգ Ալթունյանը պատրաստվում է հեռանալ: