Երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը մեկ շաբաթական երեխա է մահացել:
Ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փոքրիկը ծնվել է ներարգանդային ինֆեկցիայով, որի մասին ծնողները տեղյակ են եղել. «Պայքարել ենք 6-7 օր, բայց հնարավոր չի եղել այդ վիճակից դուրս բերել: Այս պարագայում ախտորոշում հնարավոր էր կատարել միայն ծնվելուց հետո կամ 3-4 օրվա ընթացքում: Մոր վիճակը բավարար է, սակայն հսկողության տակ պետք է մնա»: