Եթե Էջմիածնում գտնեք մեկին, որ Արամ Ասատրյան լսած չլինի, կասեմ փողոցը մի կոչեք իր անունով. Ռոլանդ Շառոյան. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Aravot.am-ը մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանից, որը ժամանակին Արամ Ասատրյանին Ժողովրդական գուսանի կոչում էր շնորհել, հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում նրա անունով Էջմիածնում փողոց անվանակոչելուն: «Շատերն ասում են , որ, օրինակ, Մշո Գեղամը՝ Գեղամ Տեր-Կարապետյանը , որի անունով Մուշ թաղամասում փողոց են կոչել, ճանաչված չէ որպես մեծագույն մտավորական եւ գրող: Կամ Վրեժ Իսրայելյանին ես շատ բարձր եմ գնահատում, համարում եմ գրականության վարպետներից մեկը եւ իր անունով փողոց կա Աշնակում:

Ճիշտ է, Վրեժը ծնվել է Երեւանում, բայց Աշնակում է ապրել ու մեծացել, ու հիմա, որ Աշնակում իր անունով փողոց կա, դա չի նշանակում, որ ինքը էդ իրավունքը չունի: Գիտեք ինչո՞ւ… որովհետեւ Աշնակում չեք գտնի մեկին, որ Վրեժից մի գործ կարդացած չլինի: Հիմա նույնն էլ Արամ Ասատրյանի պարագայում է: Եթե Էջմիածնում գտնեք մեկին, որ Արամ Ասատրյանին լսած չլինի կամ առայժմ չի լսում, ես կասեմ մի՛ դրեք իր անունը..»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 




Լրահոս