Հակառակորդի յուրաքանչյուր շարժ ֆիքսվում է մեր կողմից. Սամվել Կարապետյանը (Օգանովսկի Սամվել). «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 7-ին «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով «մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը եւ համագործակցելով բանակի հրամանատարության հետ` այս օրերին ու հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման»: Եվ մինչ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը շտապեց պարզաբանել, որ Վ. Ավետիսյանի դիրքորոշումը պաշտոնական չէ, եւ պաշտպանական գերատեսչությունը որեւէ կերպ չի առնչվում նախաձեռնության հետ, ԼՂՀ ՊՆ փոխնախարար, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի Սամվել) «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց՝ գուցե նոյեմբերի 12-ին Ադրբեջանում կայանալիք զորավարժությո՞ւնն է մտավախությունների տեղիք տվել: «Հակառակորդը միշտ էլ պատրաստվում է, մենք էլ պետք է պատրաստվենք, որ պատասխան տանք: Հակառակորդի յուրաքանչյուր շարժ ֆիքսվում է մեր կողմից»,- հայտարարեց Արցախի հերոսը:

Հ. Գ. Երեկվանից Արցախի Տիգրանակերտ բնակավայրի տարածքում սկսվել են զորավարժություններ: Հայ զինվորները վարժանքների միջոցով գնդային մարտավարություն են մշակում, թե ինչպես պետք է հարձակումներից պաշտպանվեն եւ հետ վերադարձնեն հայկական դիրքերը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս