Գլխավոր դատախազությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է կադրային փոփոխությունները: Նա նշանակումներ է արել՝ արարողակարգի պետի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի, կադրերի բաժնի պետի, ֆինանսատնտեսական բաժնի պետի պաշտոններում նշանակել է ժամանակավոր պաշտոնակատարներ, մրցույթներ հայտարարել, սակայն պարզ է, որ ԺՊ-ները հետագայում կհաստատվեն: Աշխատակազմի ղեկավարի տեղակալի ԺՊ է նշանակվել Համլետ Լյուդվիգի Գրիգորյանը, արարողակարգի վարչության պետի ԺՊ՝ Հովհաննես Սոկրատի Կարապետյանը, աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին պետի ԺՊ` Սուրիկ Անուշավանի Պարսամյանը եւ այլն:

Բոլորը համակարգից են, մի քանիսը՝ Քննչական կոմիտեից, մյուսները դատախազության նախկին աշխատակիցներ են, որոնց ժամանակին ազատել էր Գեւորգ Կոստանյանը: Այժմ դատախազությունում թափուր են 2 վարչության եւ 2 բաժնի պետի պաշտոններ՝ գնումների եւ նյութատեխնիկական ապահովման, տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման եւ անվտանգության ապահովման, հանրային կապերի եւ ներքին աուդիտի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս