ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրնովսկին ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի պատվին 100 հազար ռուբլու (մոտ 1580 դոլար) սեղան է գցել լրագրողների և պատգամավորների համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դոնալդ Թրամփի հաղթանակի համար, ԱՄՆ-ի նոր ներքին քաղաքականության համար, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման համար: Եկեք խմենք ռուս և ամերիկացի լրագրողների համար, որպեսզի ոչ ոք երբեք նրանց վրա ճնշում չգործադրի»,-ասել է Ժիրինովսկին՝ բարձրացնելով շամպայնի բաժակը: