«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Վերահսկիչ պալատը այս տարվա փետրվարի 8-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, երբ ԿԳ նախարարը Արմեն Աշոտյանն էր, ուսումնասիրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ եւ «Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի գործունեությունն ու բացահայտել բազմաթիվ խախտումներ:
Այսպես՝ ընկերությանը տրամադրված 140 մլն դրամաշնորհը, ըստ ՎՊ-ի, սխալ է ծախսվել, եւ «Կրթության ազգային ինստիտուտ»-ը սահմանված տնտեսումները չի արել: Ուշագրավ է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է ուսումնասիրել ՎՊ բացահայտումների թեման, համապատասխան փաստաթղթեր է պահանջել ՎՊ նախագահից: Թե ինչ ավարտ կունենա քրեական գործը, առայժմ դժվար է ասել՝ հաշվի առնելով նախընտրական քարոզչության արդեն տրված մեկնարկը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: