Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին հանձնարարականներ և առաջարկություններ ներկայացրեց: Մասնավորապես, վարչապետը նշեց, որ ՏՏ ոլորտի հետ ամենշաբաթյա հանդիպումներ են լինելու և վերջիններս դիմել են, որպեսզի 15 երկրների ՀՀ դեսպանատներում իրենք ունենան ներկայացուցիչներ:
Նա հանձնարարեց արտաքին գործերի նախարարությանը կազմակերպել այդ գործընթացը:
Բացի դա, նա ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին նշեց, որ ՊԵԿ ղեկավարն առաջարկություն ունի, և իրենք ցանկանում են հարկատուների դասակարգում մտցնել, ռանգավորում և օրինապահ հարկատու կարգավիճակ տալ: «Խնդրում են, որպեսզի բանկերի հետ հարց քննարկվի, որ եթե հարկատուն նման որակավորում ունի, բանկերն արտոնյալ պայմաններով վերաբերվեն: Ինչ եք կարծում դա իրագործելի է», – նշեց նա` դիմելով ԿԲ նախագահին: Վերջինս նշեց, որ կարող են փոփոխություններ կատարել:
Կարեն Կարապետյանը նաև այլ հանձնարարականներ տվեց:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: