Կարեն Կարապետյանը փոփոխություններ է կատարել կառավարության նիստի անցկացման ձևաչափում: Մասնավորապես նա պարզաբանումներ ներկայացրեց կառավարության նիստի օրակարգի նոր ձևաչափի մասին, որը կոչվում է «չքննարկվող»:
Նա նշեց, որ նախ նախարարությունները պետք է որոշեն, թե որ հարցերն ու որոշումներն են կատարվելու իրենց մակարդակով, որոնք են բերվելու նիստի օրակարգ: Վարչապետն առաջարկեց տեխնիկական բնույթի և հանրության կողմից առանձնապես հետաքրքրություն չներկայացնող հարցերը տարբերակել և ներկայացնել «չքննարկվող» ձևաչափում: