Վահան Շիրխանյանին կամաց-կամաց սպանում են. փաստաբան Ալումյանն ահազանգում է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես նախապես հայտարարվել էր, այսօր ժամը 14:00-ին պետք է կայանար «Զինված հանցախմբի» գործով կալանավորված ՊՆ նախկին փոխնախար Վահան Շիրխանյանի մամուլի ասուլիսը «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում: Սակայն «Երևան կենտրոն» ՔԿՀ-ի պետ Վահե Պապոյանն իրավական աճպարարությունների ամենատարբեր դրսևորումներով արգելեց լրագրողների մուտքը դեպի տեսակցության սենյակ` տապալելով նախապես հայտարարված մամուլի ասուլիսը:

Նշենք, որ երկրորդ անգամ վերջնականապես մերժեցին լրագրողների տեսակցությունը կալանավորի հետ` պատճառաբանելով ՔԿՀ աշխատանքային ծանրաբեռնվածությունը:

ԱԱԾ ընդունարում հավաքված լրագրողներին փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց նաև, որ Վահան Շիրխանյանը մտադիր էր ուշագրավ մանրամասներ հայտնել ինչպես հանցավոր խմբի գործի մասին, այնպես էլ գործի հետևում թաքնված մարդկանց մասին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Հովսեփ Հովսեփյան




Լրահոս