ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից ըմբշամարտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, բազմամյա արդյունավետ աշխատանքային գործունեության, վաստակած հեղինակության ու համբավի եւ ֆեդերացիայի 20-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով:
Սա ուշագրավ է այն իմաստով, որ մինչ Գյումրու քաղաքապետի ընտրությունները, Մ. Գրիգորյանն ու Ս. Բալասանյանը քաղաքական հակառակորդներ էին: Նրանց մրցակցության առիթը Գյումրու քաղաքապետի աթոռն էր, քանի որ պատգամավորը մտադրություն ուներ առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնում:
Բայց այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն Գրիգորյանին արգելեց առաջադրել իր թեկնածությունը, վերջինս չընդդիմացավ, այլ խոստացավ օգնել, բայց դրա դիմաց նա Բալասանյանի առաջ որոշակի պայմաններ դրեց:
Այն է՝ Գյումրու ավագանու ցուցակում պետք է լինեին իր թիմակիցներից: Եւ Բալասանյանի՝ Մարտուն Գրիգորյանին ոսկե հուշամեդալով պարգեւատրումը, հավանաբար, վերանշանակված քաղաքապետի «շնորհակալությունն» է պատգամավորի «օգնության» դիմաց: