ԼՂՀ ՊԲ հայտարարություն էր տարածել, որ ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը:
Նշենք, որ հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Ռազմիկ Պետրոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ հիմնականում Թալիշի ուղղությամբ են կրակոցները:
«Բոլոր տղերքի հետ կապի մեջ ենք: Այնքան էլ վիճակը լարված չէ, բայց ամեն դեպքում զգոն ենք», ասաց նա:
Իսկ մեր այն հարցին, թե չեք պատրասվում մեկնել ճակատ: Ռազմիկ Պետրոսյանը նշեց, որ իրենց հրամանատարների, տղաների հետ միշտ կապի մեջ են և անհրաժեշտության դեպքում շատ կարճ ժամանակում կարող են մեկնել և կանգնել նրանց կողքին:
Լիդա Եղիազարյան