Այս պահին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում նիստ է ընթանում, որի միակ հարցը երեկ կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ներկայացված նախագիծն էր:
Հիշեցնենք, որ նախագծի ընդունմամբ պետք է սահմանվի, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող պետք է 1000 դրամ վճարի բանակին, որը կօգտագործվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար: Նշենք, որ այս նախագիծը երեկվանից բուռն քննարկվում է: