ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկությամբ էր հանդես եկել, ըստ որի 2016 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուրի աշխատավարձից հազար դրամ պահումներ են արվելու` մարտական գործողությունների ժամանակ մահացած զինվորների ընտանիքներին ու զինհաշմանդամներին օգնելու համար:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հետ: Վերջինս ասաց, որ, ընդհանուր առմամբ, խնդիրը գաղափարի մեջ չէ. «Այն որ մեր բանակի հոգսերը և բանակի հետ կապված բոլոր հոգսերը մենք պետք է լուծենք, դրա մասին չէ խոսքը: Խոսքն այն մասին է, թե ինչ մեխանիզմով և ինչ մոտեցմամբ է դա կատարվել»:
Թևան Պողոսյանը համարում է, որ օրինագիծը կամ գաղափարը պետք է լայն, հանրային քննարկում ունենար, բացատրել մանրամասնորեն բոլոր մեխանիզմները և ազնիվ ձևով կամ ներկայացվեր, որ սա հարկի բարձրացում է, որի իմաստով նրանք անելու են, կամ ինչ խնդիր են նրանք սրանով լուծելու և ոնց են նպաստելու, որ իսկապես մեր մոտ չզարգանան սոցիալական անարդարության խնդիրները:
«Եվ այս բոլոր մեխանիզմները հանրային արժանապատվությամբ կընդունեինք այս կարևոր օրենքի նախագիծը: Մինչև գործընթացն ավելի շատ հանրային քննարկման դաշտում մենք տեսնում ենք , որ մարդիկ ավելի շատ չեն ընկալում կամ սխալ են ընկալում կամ պրոբլեմ են տեսնում»,-հավելեց նա:
Ըստ նրա՝ պետք է գիտակցենք, որ իրավունք չունենք էլի լավ գաղափարները նախկինի պես սխալ գործընթացով տանելու: Եղել են շատ ու շատ գաղափարներ, որոնց միջազգային հանրության կողմից ընդունված են կամ զարգացած երկրները դրանցով շարժվում են, բայց այն ձևով, որ նրանք են փորձում իրականացնել մեծ հարցեր են առաջացնում. « Եվ մինչև այդ հարցերի պարզաբանումները չլինի այլ տեսակի ուժային մեթոդով այս օրենքը բերել անցկանել ես համարում եմ սխալ մոտեցում:
Լիդա Եղիազարյան