Նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հորդորով աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը: Երեկ նա գործակալությունում հրաժեշտ է տվել աշխատակիցներին:
Տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև Առողջապահության նախարարությունից:
Հիշեցենք, որ ամիսներ առաջ Քննչական կոմիտեում քրգործ էր հարուցվել Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու առթիվ, ինչն ի հայտ էր եկել Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում։ Հունիսի 13-ին հարուցված քրգործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանին, Երևանի կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանին, բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանին: