Բացվեց Սանկտ-Պետերբուրգի ուսանողների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի Թամանյան սրահում բացվեց Սանկտ-Պետերբուրգի գեղանկարչության, քանդակի և ճարտարապետության պետական ակադեմիական ինստիտուտի ուսանողների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:

Նման ցուցահանդեսի կազմակերպումը Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի Թամանյան սրահում
խորհրդանշական է, քանի որ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը տարիներ շարունակ ապրել ու ստեղծագործել է Սանկտ-Պետերբուրգում, ուսանել Սանկտ-Պետերբուրգի գեղանկարչության, քանդակի և ճարտարապետության պետական ակադեմիայում, ապա նաև եղել ակադեմիայի փոխպրեզիդենտը:




Լրահոս