Ժիրայր Սէֆիլյանին առաջադրված մեղադրանքներին ավելացել է ևս մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքներին ավելացել է ևս մեկը:

Այս տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Եղած մեղադրանքներին է ավելացել շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստումը, արարքի համար նախատեված պատժաչափը 5-8 տարի ազատազրկումն է»:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու մեջ, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:

Բացի այս Սէֆիլյանի մեղադրանքներին են գումարվել նաև «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին առաջադրված մեղադրանքները:




Լրահոս