Որքան ունեցվածք ունի ֆինանսների նորանշանակ փոխնախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նորանշանակ փոխնախարար Դավիթ Անանյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է իր ունեցվածքը: Նա ունի մեկ առանձնատուն, մեկ բնակարան, «Merceses-Benz E 350», «Toyota Land Cruiser Prado 4.0», «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենաները: Փոխնախարարը պաշտոնը ստանձնելու օրվա ըդրությամբ հայտարարագրել է, որ մեկ ընկերությունում ունի 499 հազար դրամի բաժնեմաս: 5400 դոլար, 3250 եվրո եւ 3 մլն 150 հազար դրամ էլ կանխիկ գումար:

Անանյանը որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որն այս տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը՝ հոկտեմբերի 25-ը կազմել է 6 մլն 270 հազար դրամ եւ 35 հազար 470 դոլար: Բացի այս՝ նա որպես եկամուտ հայտարարագրել է վարձակալության դիմաց ստացած 882 հազար դրամը եւ մեկ ընկերությունից ստացած 13 մլն 722 հազար 500 դրամը:




Լրահոս