«Ժողովրդական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռ չեն կողմնորոշվել` կմասնակցե՞ն սպասվելիք խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Ճիշտ է՝ որեւէ կուսակցությունից դեռեւս առաջարկ չեն ստացել դաշինքով մասնակցելու, բայց սպասում են:
Կարապետյանի խոսքով` կընդունեն միայն ընդդիմադիր թեւի առաջարկները: «Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ պարզել` արդյո՞ք Կարապետյանին կառավարության կողմից իրականացվող փոփոխությունները հույս են ներշնչում: Ի պատասխան հարցման` կուսակցապետը նշեց. «Ո՛չ, որովհետեւ խոսքն ու գործը չեն համընկնում»: