Որքան ունեցվածք ունի 1000 դրամ հավաքելուն դեմ քաղաքացիներին «տականք» անվանած պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1000-ական դրամներ հավաքելուն դեմ արտահայտված քաղաքացիներից շատերն իրենց դժգոհություն արտահայտել էին սոցիալական ցանցերում, իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանն, անդրադառնալով դժգոհություններին, ասել էր. «Ֆեյսբուքյան գրառումները հասարակության կարծիքը չեն արտահայտում: Իրականում, պետք չէ հասարակության անունից խոսել, եթե այդ հասարակությունը 50 հոգի է: Պետք չէ մի քանի տականքների անունից գրված նման գրառումներին պատասխան տալ»:

Այժմ կներկայացնենք, թե որքան գումար է հայտարարագրել Գագիկ Մելիքյանը: Նա 2015 թվականի հայտարարագրում նշել է, որ ունի 8. 000. 000 ՀՀ դրամ, և 30.000 ԱՄՆ դոլար և 11.000 եվրո: Գագիկ Մելիքյանի կինը ևս ունի 8. 000. 000 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ, ըստ հայտարագրի, չի աշխատում: Հետաքրքիր է՝ ինչպես է հաջողացրել տնային տնտեսուհի լինելով այդքան գումար հավաքել:

Իսկ պաշտոնը ստանձնելիս Գագիկ Մելիքյանը հայտարարգրել է, որ ունի մեկ տւն, մեկ ավտոտնակ, երկու հողամաս և «UAZ 469» մակնիշի ավտոմեքենա, կամ, որ նույնն է «Վիլիս»:

Ի դեպ այդ ընթացքում նա ունեցել է 11.000.000 ՀՀ դրամ, 25.000 ԱՄՆ դոլար և 10.000 եվրո կարողություն:

Ի դեպ, 2012թ. մայիսին կայացած Աժ ընտրություններից հետո մինչև 2014 թվականի ապրիլը Գագիկ Մելիքյանը եղել է գործազուրկ:

 




Լրահոս