Թրամփը հրաժարվել է նախագահի աշխատավարձից՝ տարեկան 400.000 դոլարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հրաժարվել նախագահի աշխատավարձից: Այս մասին նա ասել է CBS News-ի հարցազրույցում:

«Ես երբեք չեմ մեկնաբանել դա, սակայն պատասխանը ոչ է»,-ասել է Թրամփը:

«Կարծում եմ, որ ես օրենքով պետք է 1 դոլար ստանալ, այնպես որ, ես տարեկան 1 դոլար կստանամ»,-նշել է նա, երբ նրան հարցրել են, թե որքան է կազմում նախագահի աշխատավարձը: Իսկ երբ նա լսել է տարեկան 400 հազար աշխատավարձի մասին, հայտարարել է. «Ոչ, չեմ ստանա նման աշխատավարձ»:




Լրահոս