«Քրեական գործեր հարուցեք ապօրինի հարստացած պաշտոնյաների նկատմամբ». ակտիվիտները ներկայացրին իրենց պահանջները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել էինք, որ ԱԺ-ի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողաքի ակցիա են իրականացնում: Նախաձեռնույթունը կոչվում է «1000 դրամը չէ խնդիրը»: Նախաձեռնության անդամ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց իրենց երեք պահանջները՝ ԱԺ-ին ու Կառավարությանը՝

  1. Անհապաղ կայնքի կոչել զոհված և հաշմանդամություն ունեցող զինվորներին օգնություն տալու նախաձեռնությունը
  2. Դադարեցնել 1000 դրամի նոր հարկատեսակը, խորհրդարանից պահանջում ենք միաձայն դեմ քվեարկել օրինագծին
  3. Վավերացնել ՄԱԿ-ի հակակոռուպցիոն օրինագիծն ու բացահայտել պետական-պաշտոնյաներ ապօրինի հարստացմանը վերաբերող 20-րդ հոդվածը և քրեական գործեր հարուցել ապօրինի հարսատացած պաշտոնյաների նկատմամբ:

Նարեկ Սարգսյանը նաև նշեց, որ եթե իրենց պահանջները չիրականացվենՙ կսկսվեն քաղաքացիական անհանազանդություններ:

Եվ կշարունակվեն այնքան մինչև վերջնականապես իրենց երեք պահանջներն էլ լուծում չստանան:




Լրահոս