ՀՀԿ-ն այսօր նիստ է անելու. Կարեն Կարապետյանը կհայտարարի՞ Հանրապետական կուսակցության անդամ դառնալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր` 18:30-ին, տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստ: Ինչպես հայտնի է` անցած շաբաթ ամեն հինգշաբթի հրավիրվող նիստը չէր կայացել: Չնայած ամեն շաբաթ կայացող նիստի օրակարգը ձևավորվում է հենց տեղում, սակայն, ArmLur.am-ի տեղեկություններով, այսօրվա նիստում անդրադարձ կկատարվի նաև վարչապետ Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ին անդամագրվելու հարցին:

Ամենայն հավանականությամբ, այսօրվա նիստում իր ` ՀՀԿ-ական դառնալու ցանկության մասին Կարապետյանը կբարձրաձայնի: Այն որ Կարեն Կարապետյանը հանրապետական է դառնալու, դա փաստ է, սակայն դա կլինի այսօր, թե մեկ այլ նիստի ժամանակ, դեռ հստակ չէ, չի բացառվում այն կլինի հենց այսօր:




Լրահոս