Ինչ կրճատումներ են սպասվում կառավարությունում. վերջին շտրիխներն արդեն արված են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ կառավարությունում վերջին շտրիխներն են անում կառուցվածքային փոփոխությունների հետ կապված: Արդեն համադրել են նախարարությունների կառուցվածքները, նայել՝ կա՞ն արդյոք կրկնվող մարմիններ, տեսչություններ, անկարեւոր կառույցներ, որոնց գործառույթը կարող են փոխանցել այլ մարմնի: Արդյունքում կրճատումներ կլինեն, կլուծարվեն, կմիավորվեն առանձին մարմիններ։ Խոսքը թե նախարարությունների, թե առանձնացված կամ կից ստորաբաժանումների մասին է:

Կրճատումների նախնական տարբերակն արդեն ուղարկվել է նախարարություններ: Մինչեւ նոյեմբերի վերջ փաստաթուղթը վերջնական տեսքի կբերեն, եւ նախարարությունների կայքերում կտեղադրվի նոր կառուցվածքը: Այս փոփոխությունների արդյունքում շատերը կկորցնեն իրենց աշխատանքը կամ կհայտնվեն նոր կառույցում՝ նոր ղեկավարի ենթակայությամբ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս