Կարեն Կարապետյանը կընտրվի ՀՀԿ փոխնախագահ՝ Ռազմիկ Զոհրաբյանի փոխարեն. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարի ժամանակ համագումարի կողմից կընտրվի ՀՀԿ փոխնախագահ՝ Ռազմիկ Զոհրաբյանի փոխարեն։ Այլ առանցքային փոփոխություններ համագումարի ժամանակ, ըստ էության չեն լինելու։ Մյուս փոխնախագահները պահպանելու են իրենց դիրքերը կուսակցությունում։ Ի դեպ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, պատասխանելով փոփոխությունների վերաբերյալ հարցին, ասել էր. «Ես միայն կարող եմ ասել, որ կուսակցությունը շարունակելու է ղեկավարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մնացածը կիմանաք համագումարի օրը»»ա;

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս