Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել Պավել Մանուկյանը:
Փաստաբան Հարություն Բաղդասարյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ գոհ է բժիշկների վերաբերմունքից և իրականացրած աշխատանքից. «Ոսկորների սերտաճումն ու մյուս հյուսվածքների ապաքինումն ընթանում է նորմալ»:
Բացի այդ ArmLur.am-ը տեղեկացավ, որ բուժզննում է անցել նաև Արամ Մանուկյանը, նրա մոտ ևս առկա է դրական դինամիկա:
Թե՛ Պավել Մանուկյանը, թե՛ Արամը, առանձնապես, գանգատներ չունեն: