ՌԴ-ն Հայաստանին ուզում է ներքաշել իր շահերը սպասարկող գործընթացների մեջ. Խաչատուր Քոքոբելյանը` Պուտինի հրամանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` երեկ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, որով հավանություն է տալիս Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրին:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը  ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այս խմբավորման վերաբերյալ քննարկումներ կային դեռևս օգոստոսին և 2016 թվականի սեպտեմբերի ինքը  հարցում էր ուղարկել այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյանին՝ պարզելու  Հայաստանի Հարապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքվելիք ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորում ստեղծելու համաձայնագրի նպատակն ու կարգավորման ոլորտը:

Ի պատասխան պատգամավորի հարցին, նշվել էր, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի նպատակն է հակազդել ՀՀ և ՌԴ դեմ ուղղված զինված հարձակմանը (ագրեսիային), և նպատակաուղղված է համատեղ անվտանգության սպառնալիքներին և այլ մարտահրավերներին համարժեք արձագանքման գործնական միջոցներ ձեռնարկելուն, ՀՀ և ՌԴ բնակչության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը:

Քոքոբելյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Ռուսաստանը պարտավորություն է ուզում դնի Հայաստանի վրա, որ ցանկացած ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ինքը կարող է սկսել Հայաստանի սահմանից: «Ինքը Հայաստանին ուզում է ներքաշել և ներքաշում է իր շահերը սպասարկող գործընթացների մեջ: Փաստը մնում է փաստ, որ այս փաստաթուղթն այս տեսքով սուսուփուս անցկացրել են», – հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս