Արդեն տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից 12-ի մեղադրանքները խստացվել են:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Սասնա ծռեր»-ի ընտանիքի մի քանի անդամների հետ:
Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնան մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում. « Ոչինչ չեմ կարող ասել, այսօր էլ Արայիկի կալանքը երկու մասով երկարաձգվեց»:
Իսկ Պավել Մանուկյանի դուստր՝ Ասպրամ Մանուկյանն ասաց, որ տեղյակ է առաջադրված նոր մեղադրանքի մասին. «Վաղը պապայի դատն ա, սպասենք տեսնենք, թե ինչ են ասում դատարանում»:
Հիշեցնենք, որ խստացվել են Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի մեղադրանքները: Վերջինս մեղադրվում է ոստիկանության ծառայակցին սպանելու մեջ:
Իսկ Պավել Մանուկյանին պատանդներ պահելու մեղադրանքն է ավելացվել:
Լիդա Եղիազարյան