Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը «պարտքով» միջոցառում է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը առաջիկայում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը կհատկացնի 3 մլն դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախարարությունը այս տարվա նոյեմբերի 14-ին Ա. Սպենդարիայի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում անցկացրել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակի նվիրված հանդիսավոր նիստը: Եւ այդ 3 միլիոն դրամը նախատեսված է եղել նիստի անցկացման համար: Ստացվում է, որ միջոցառումը «պարտքով» են անցկացրել:

Նշենք, որ նիստին մասնակցել են շուրջ 1000 անձ, որոնց թվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Ի դեպ, նիստը ուղեկցվել է հյուրասիրությամբ, ինչին հաջորդել է տոնական միջոցառումը:




Լրահոս