«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ եւս մեկ անգամ պապիկ է դարձել․ նրա ավագ որդին՝ Սեդրակը, չորրորդ երեխան է ունեցել, երեք աղջիկներից հետո՝ արու զավակ։ Ծննդաբերությունն այս անգամ եղել է «Էրեբունի» հիվանդանոցում, ողջ օրը հիվանդանոցը «պաշարված» է եղել Քոչարյանի ընտանիքի մտերիմների ու հարազատների թանկարժեք մեքենաներով։ Ի դեպ, Սերժ Սարգսյանի թոռնիկները եւս ծնվել են այս հիվանդանոցում։ Նրանց բոլորին «ընդունել» է հայտնի բժիշկ Անդրանիկ Պողոսյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: